
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի, ՀՀ Սահմանադրության 30–ամյակի հանդիսավոր միջոցառման անցկացման համար կհատկացվի մոտ 38 մլն դրամ։
Նշվում է, որ 2025 թ. հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, այդ առթիվ նախատեսվող ծախսերի համար գումարը կհատկացվի Սահմանադրական դատարանին։
«Նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոոցառում` Սահմանադրության ընդունման 30–ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտնականների, ուսուցիչների, հասարակական կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ»,– ասված է որշման մեջ։
Նշվում է, որ միջոցառման կազմակերպումը նպատակահարմար կլինի Սահմանադրությամբ ամրագրված արժեքների վերաիմաստավորման, երեք տասնամյակ Սահմանադրության կիրառման փորձն ամփոփելու և եզրահանգումներ անելու տեսանկյունից: