ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավ...

Նշանակումներ Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական
Մարտիրոս Ավագյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականին:

2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

 

Աշխատանքային գործունեություն

2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա

I-VI.2008 թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննչական բաժնի քննիչ

2008-2011թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2011-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ

VI-XII.2012թ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ

2012-2013թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ

2013-2014թթ. –  ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2014-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ

2016-2022թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ

 

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: