ՀՀ ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռ...

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 30-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: