![ՀՀ ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվոր...](/imgs/posts/medium/2024/12/625212f.png)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում։
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: