ՀՀ ՊՆ խոսնակը հերքել է Ջերմուկի ուղղությամբ բ...

Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան՝ հերքել է այդ տեղեկությունը»,- նշված է գրառման մեջ: