ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Կողմերը բարձր են գնահատել Եվրոպական Միության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը:
ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը երախտագիտություն է հայտնել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին և Պետական եկամուտների կոմիտեի թիմին՝ կողմերի միջև կապերի զարգացմանն աջակցելու և արդյունավետ համագործակցելու համար։ Միաժամանակ, ՀՀ-ում ԵՄ դեսպանը բարձր է գնահատել Եվրոպական Միության և կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար և մաղթել հաջողություն հետագա գործունեության ընթացքում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի