ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի...

Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 27-ին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։
Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: