ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նոր զորան...

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին:

Ինչպես հայտնում է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած գրառումը, նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը: