ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Աստղիկ»...

Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը:

Բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը զինվորի կյանքը փրկելու համար և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ տվել` հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ: