ՀՀ օդային տարածքով թռիչքների վճարներն ավելացե...

Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1100 եվրոյով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ներկայացնելով մարտ և հունվար ամիսների տվյալները։

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։

«2026թ․ մարտ ամսվա ընթացքում մայրուղային թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող միջին օրական հասույթը կազմել է 30374,04 եվրո, իսկ 2026 թվականի հունվարին՝ 29253,30 եվրո»,- նշված է գերատեսչության պատասխանի մեջ։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ ապրիլի տվյալները կհաշվարկվեն մայիսի երկրորդ կեսին։