ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների հետ, ապրիլի 14-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 54-ամյա Սեդրակ Ղ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա Լիբանանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոցը է ընտրվել կալանք:
«ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 13-ի ժամը 4-ին Անթալիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 34-ամյա Քրիստիան Ն.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով»,- ասվում է ոստիկանութփյան մեկ այլ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խափանման միջոցը է ընտրվել կալանքը, և հայտնաբերման մասին տեղեկացվել են ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ն և դատախազությանը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: