ՀՀ ՆԳՆ Էրեբունու բաժնի նախկին պետը քաղաքացուց...

Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին պետ Սարգիս Մելքոնյանը խուզարկության ժամանակ քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված 5 հազար դոլարը, ծախսել ու դրանք փոխարինել կեղծ թղթադրամներով։

Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երբ հայտնի է դարձել դեպքը, նոյեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Սարգիս Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Սարգիս Մելքոնյանը պաշտոնից ազատվել է իր զեկուցագրի հիման վրա։

Ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 256 հոդվածի 2րդ մասի երկրորդ և երրորդ կետերով՝ յուրացման հատկանիշներով։ Կատարվում է նախաքննութուն։ Նյութերը Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցել են Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից․ այս մասին, ի պատասխան մեր հարցման հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից, նշելով՝ գործի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն