ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալ...

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին:

Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ասվում է ուղերձում: