ՀՀ նախագահը Ռադիկ Մարտիրոսյանի և Յուրի Շուքու...

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի վարչությունից

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, այդ համատեքստում՝ կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր օրենսդրական կարգավորումները պետք է նպաստեն ոլորտի զարգացմանը և հիմքեր ստեղծեն առաջընթացի համար: