ՀՀ նախագահը ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպմանը կարևոր...

 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում  է նախագահի աշխատակազի տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին:

Վահագն Խաչատուրյանը, կարևորելով որակյալ կրթության ապահովումն, ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու մայր ԲՈՒՀ-ում իրականցվող ծրագրերին և գիտակրթական միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին:

Երկուստեք անդրադարձ է կատարվել ԵՊՀ ինչպես շենքային պայմաններին՝ այդ թվում ուսանողների համար նախատեսված հանրակացարանների անհրաժեշտությանն, այնպես էլ ուսումնական գործընթացի վրա ազդեցություն ունեցող բովանդակային բաղադրիչներին: