ՀՀ նախագահը ցավակցել է Ջիմի Քարթերի մաhվան կա...

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավով եմ տեղեկացել նախագահ Քարթերի մահվան մասին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում նախկին նախագահի ընտանիքին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր նախագահ Քարթերը կմնա անխոնջ մարդասիրական և դիվանագիտական ​​ջանքերի խորհրդանիշ, քաղաքական գործիչ, որն էապես նպաստել է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև եղել է ժողովրդավարության և մարդու իրավունքների, տնտեսական և սոցիալական զարգացման հավատարիմ ջատագովը», - X-ում գրել է Խաչատուրյանը:

ԱՄՆ 39-րդ նախագահ (1977-1981թթ.) Ջիմի Քարթերը 100 տարեկան էր: Իր պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո նա զբաղվել է բարեգործությամբ։ Իր կարիերայի ընթացքում քաղաքական գործիչը բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ (2002 թ.)։