ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակում է արել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ) նշանակելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: