«ՀՀ-ն նոր ճանապարհների կառուցման պարտավորություն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն կամ այլ փաստաթղթով պարզապես չունի: Ինչո՞ւ է Ադրբեջանն ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. մի պարզ պատճառով՝ շարունակելու ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին ուղղված այն մեղադրանքներին, ըստ որոնց ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի: Վարչապետը շեշտեց՝ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: «Խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



