ՀՀ-ն կտեսնենք տնտեսական հանգույց տարածաշրջանի...

«Սա կարևոր օր է, հաշվի առնելով, որ մենք հենց նոր ունեցանք ԱՄՆ պետքարտուղարի և արտգործնախարար Միրզոյանի հանդիպումը։ Այն առաջ մղեց նախագիծը, որի վրա մենք աշխատում էինք օգոստոսից»,- այս մասին Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ընդգծելով, որ սա իր վերջին հանրային միջոցառումն է Հայաստանում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ 3 տարի պաշտոնավարումից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քիստինա Քվինը հունվարի կեսին կավարտի իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Թրամփի վարչակազմը հետ է կանչում մոտ 30 դիվանագետի` դեսպանի և դեսպանատներում այլ բարձրաստիճան պաշտոններից։ «Միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզը, որը ստորագրվեց երեկ արտգործնախարարների կողմից, ենթադրում է է՛լ ավելի լայն համագործակցություն, և դրա կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է, կառավարումը, տնտեսական գործընկերությունը, որը մեր հարաբերության կարևորագույն հատվածն է, դա հասցնում է արդեն հաջորդ փուլ և նաև առաջ մղում խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանի համար։ Հույս ունեմ, որ սրանով կդրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ մենք Հայաստանը կտեսնենք որպես մեր հիմնական կենտրոնակետը տարանցիկ ուղիների՝ Կենտրոնական Ասիայի և Կենտրոնական Եվրոպայի միջև, և տնտեսական հանգույց, և ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար»,-նշեց Քվինը։ Մանրամասները՝ տեսանյութում։