ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում եզդիական համայնքի Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:

ՄԻՊ գրասենյակի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. 

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:

Այս տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:

Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»: