ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, երեք ա...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը

Ըստ աղբյուրի՝ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին մառախուղ է։