ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Սուրբ Աթոռի առաքե...

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկանառաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և վերահաստատել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերը սերտացնելուհամատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

«Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեքների և ընդհանուր պատմական ժառանգության վրաԼինելով առաջին քրիստոնեական պետությունը՝ մենք պարտավորություն ունենք նաև խորացնելու մեր համագործակցությունըՔրիստոնեական մշակույթը Հայաստանում բազմաշերտ էինչը միայն ուժեղացնում է մեզ և նոր հնարավորություններ տալիս»,-նշել է նախարարը:

Կողմերն անդրադարձել են 2021 թ. «Հայաստանի Հանրապետության կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին՝ շեշտելով դրա ժամկետը երկարաձգելու և բովանդակությունը ընդլայնելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱնդրադարձ է եղել նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության շենքի  պատմական արժեքին՝ որպես հուշարձան շենքի և դրա ճարտարապետական նախնական տեսքը վերականգելու խնդրինԺաննա Անդրեասյանը նշել էոր ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչությունառաջնահերթ է համարում հուշարձանների պահպանությունը և պատրաստ է տրամադրելու մասնագիտական և խորհրդատվական աջակցություն:

Քննարկվել են նաև Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում` 2022-2023 թթերկամյակի համարերկկողմանի կարևոր արժեքներն ասպարեզ բերելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները: