ՀՀ ԿԲ-ն չի վերլուծել կոմունիկացիաների ապաշրջա...

Ակնկալվում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա հավելեց, որ Կենտրոնական բանկը հատուկ վերլուծություններ չի անցկացրել արտահանման եւ ՀՆԱ-ի վրա կոմունիկացիաների ապաշրջափակման ազդեցության վերաբերյալ: