ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկ...

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 17-ին անցկացրել է նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %:

ԿԲ-ից հայտնում են, որ անփոփոխ է թողնվել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: