Հայկական դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է: Այս մասին ապրիլի 6-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Նրա խոսքով՝ դրա պատճառը աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն են: «Դոլարն աճում է բոլոր համաշխարհային արժույթների նկատմամբ: Կան տարբեր ինֆլյացիոն ճնշումներ, որոնք բխում են արտասահմանից, եւ շատ այլ բաներ: Բայց իրավիճակը վերահսկողության տակ է»,- հավաստիացրեց ԿԲ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ դոլարի արժեքը վերջին շրջանում զգալիորեն աճել է դրամի նկատմամբ: Օրինակ՝ ապրիլի 5-ին ԿԲ փոխարժեքով դոլարն աճել էր 0,67 դրամով՝ կազմելով 533,84 դրամ: