
ՀՀ իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի ջերմ հարաբերությունների ֆոնին, Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով «դատավարությունը»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ընդ որում` երբ մենք խոսում են կեղծ դատավարության մասին, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն առ այս պահը 23 հայի մասին է հաստատում տվել ու դա այն դեպքում, որ 2020 թվականի պատերազմից հետո, սոցիալական ցանցերով ու զանգերով հաստատվել տասնյակներով ավելի մեծ թվով մարդկանց գտնվելն Ադրբեջանի վերահսկողության տարածքներում:
Ադրբեջանական «դատավարությունը»` մարդկանց ձերբակալությունից մինչև դատական նիստեր, հիմնված են կեղծիքի և խաբեյության վրա ու պատահական չէ, որ նույնիսկ դատական արձանագրություններն են կեղծվում, ինչի մասին վերջին շրջանում առավել ակտիվ է խոսվում:
Սրանք ստեղ խոսում են կառուցողականության ու լավատեսության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ»,-գրել է Աբրահամյանը։