ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից...

Արցախում տպավորություն է ստեղծվել, որ քաղաքական իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի  ներկայացուցիչ, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի տոնի օրը, ՀՀ ղեկավարությունից ոչ ոք ներկա չէր, իսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախը պետք է զգար Հայաստանի իշխանությունների աջակցությունը, բայց այդպես էլ ոչ ոք չեկավ:

«Սա հաղորդագրություն է արցախցիներին, որ իրենք այլեւս ձեռքերը լվացել են Արցախից, մեսիջ է Ադրբեջանին, որ խելոք իրենց կպահեն՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում»,- ասաց Մոսիյանը: