ՀՀ իշխանության համար Արցախի էջը փակված է, սև...

Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ չակերտավոր խաղաղության  բանաձևերն ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում գտնվող շուրջ 6 տասնյակ  գերիներին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

 «Հասարակությունը չի մոռացել, թե նախընտրական փուլում չագուչով շրջող  Փաշինյանը ինչպես էր գոռում, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները  1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների, եթե  մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու  ինքնիշխանությունը: Հիմա, ինչպես պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են»,- նշեց նա: