Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: