ՀՀ-ի դեմ կարող են առաջանալ նոր սպառնալիքներ,...

Խնդիրը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետության դեմ 5, 10 կամ 15 տարի անց կարող են առաջանալ նոր սպառնալիքներ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Եթե ժամանակին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տրվեր ճիշտ գնահատական և լիներ պատշաճ վերաբերմունք, մենք կարող էինք կանխել 2020 թ. պատերազմը։ Երբ քո հակառակորդը քեզ հետ խոսում է ուղիղ, պարզ տեքստով, ձևավորում է քո դեմ խոսույթ և հետո այն օգտագործում է քո դեմ՝ սանձազերծելով պատերազմ, իսկ արդեն մեկ անգամ դա արել է և այժմ կրկին անում է՝ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ, ու դու չես ուզում հասկանալ, ուրեմն խնդիրը քո ընկալման և հասկանալու հետ է կապված։

Դու կարող ես դա կանխել խելացի դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական քայլերով՝ առանց այն հասցնելու մարդկային կյանքերի գնով կանխելու անհրաժեշտության։ Սակայն այսօր զբաղված ես այդ ամենը նորմալացնելու փորձերով։ Ի դեպ, Ալիեւի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավորել Հայաստանը և հայ ժողովրդին»: