ՀՀ հատուկ ներկայացուցիչը ցավակցել է թուրք գոր...

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ այդ երկրում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ։

Ռուբեն Ռուբիյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։