ՀՀ-ԵՄ օրակարգը քննարկվել է Միրզոյան–Կոս հեռախ...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։  

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցեր: