ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպե...

Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի շինարարների միության (ՀՇՄ) անդամների հետ՝ քննարկելու շինարարության ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման օրակարգը ներառում էր տնտեսության արդիականացման և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների քննարկում։

Անդրադարձ է կատարվել նորարարական ծրագրերի իրականացման և տնտեսական աճի համար ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծման մեխանիզմների լավարկմանը։ 

 Նախարարը խոսել է պետական աջակցության միջոցառումներից  և ընդգծել է, որ նախարարությունը դրական է վերաբերվում բոլոր այն փոփոխություններին, որոնք կնպաստեն ինչպես շինարարական ոլորտի, այնպես էլ ընդհանուր տնտեսական զարգացմանը։