ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա. Ադրբեջանի...

Օպերատիվ վիճակը այ պահին գնահատվում է հարաբերական հանգիստ, երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Կարող եմ նշել, որ Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առաջ խնդիրը»,-ասաց նա:

Վարչապետը վերահաստատեց Հաայստանի դիրքորոշումը: «ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա, որ Ադրբեջանի Զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»,-ասաց նա և նշեց, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է , այլ նաև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավար հատվածում տեղի ուենցած ներխուժման մասին:

«Հայաստանի Հանրապետությունը այս դիքրորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ուենցած քննարկումների ժամանակ: «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ եղել, երեկ երեկոյան ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եմ հեռախոսազրույց ունեցել»,-ասաց նա և նշեց, որ  պայմանավորվածություն է ձեռք բերեվել, որ իրավիճակը պետք է շարունակվի մնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրությունում: