Հոկտեմբերի 27-ին Բուդապեշտի հայ ինքնավարության մշակույթի կենտրոնում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ, որոնց Հունգարիայի կառավարության կողմից տրվել է ժամանակավոր կացության թույլտվություն։
Դեսպանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերի, մասնավորապես՝ հասցեագրվել են վերջիններիս կացության, արտոնագրերի և հյուպատոսական բնույթի այլ խնդիրներ։