ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հ...

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ։

Այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպումների ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնախմբի անդամներին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկարամյա աջակցության համար։  

Նշվում է, որ քննարկվել են համագործակցության հետագա խորացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։