Հայաստանի Հանրապետության դատախազությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությունը համագործակցության մասին նոր փաստաթուղթ կստորագրեն: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ըստ հաղորդագրության՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգի միջև՝ Շանհայ քաղաքում այսօր կայացած հանդիպման ժամանակ:



