ՀՀ ԱԺ նախագահը Մեքսիկայի գործընկերոջ ուշադրու...

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարության խնդրի վրա: