
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի
պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային
վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն
ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական
երաշխիքների տրամադրմանը: