Մենք ցավով ենք հետևում ինչպես է իրավիճակը զարգանում Հայաստանում՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված, հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«ՀՀ ԱԺ նախագահը և Նիկոլ Փաշինյանը չեն ժխտել, որ ՌԴ-ն հիբրիդային վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ կապված Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Դա մեզ համար անհասկանալի է», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նա նշել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումն առանց հետք չի մնում, քանի որ Եվրամիությունն է միշտ պնդում, որ Ռուսաստանից հիբրիդային վտանգներ են գեներացվում, գումար են տալիս նման աշխատանքի համար
Լավրովի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանին 15 միլիոն եվրո է փոխանցել և դա հենց այնպես չի արել: ԵՄ-ն Հայաստանին ստիպելու է յուրաքանչյուր ցենտի դիմաց փոխհատուցել իր աշխատանքով:



