ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի խնդրին: