ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբինյանը և Ֆրանսիայի...

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից, ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:

«Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի վերաբերյալ: