ՀՀ ԱԺ-ն խորհրդի նիստ է անցկացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 25-ին խորհրդի նիստ է անցկացրել: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունը, քննարկվել եւ հաստատվել են ԱԺ-ի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: