ՀՀ արտգործնախարարը բազմոցին նստած հաջողության...

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտնել էր. «սպասում ենք լավ լուրերի»։ Հիմա նա նստել է բազմոցին եւ սպասում է իր հաջողությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հակակոռուպցիոն կոմիտեի 2024թ. գործունեության արդյունքների մասին հաշվետվության քննարկման ժամանակ, մայիսի 13-ին հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացը։

«Ի՞նչ նոր բան կա խաղաղության օրակարգի թեմայով»,- չարախնդացել է Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտ լավ է ստացվում միայն քննադատելը, վիրավորելը, մեղադրելը եւ զրպարտելը։ «Յոթ տարի իշխանության լինելով դուք ձեր բնույթով մնացել եք նույնը, ինչ կայիք. ապակառուցողական եւ հայհոյախոսող ընդդիմություն»,- ասել է ընդդիմադիրը։