
Ի վերջո որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ Ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում», տեսանյութում ասել է Պապոյանը:
«Մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է»,-տեսանյութին կից գրել է նա։