ՀՀ առողջապահության նախարարի ղեկավարած պատվիրա...

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում է: Ինչպես հայտնում են առողջապահության գերատեսչությունից, նախարարը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարարության Ազգային ապահովագրական հիմնադրամի տնօրենի և պաշտոնատար այլ անձանց հետ, ծանոթացել հիմնադրամի կողմից ապահովագրական վճարների հավաքագրման, ֆինանսական հոսքերի կառավարման, հիմնադրամի ֆինանսական կայունության ապահովման, բժշկական ծառայությունների փաթեթի ձևավորման, ինչպես նաև ծառայությունների գների հաշվարկման լիտվական փորձին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ժամանակ լիտվական փորձի կիրառման հնարավորությունը: