ՀՀ անվտանգության մակարդակն այս այցով բարձրացա...

Հայաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է «պատմական պայմանավորվածությունների և այն հնարավորությունների առթիվ, որոնք բացվում են» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի շնորհիվ։

Փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծել է անվտանգության ընդհանուր մակարդակի բարձրացումը, որը, իրականացվող խաղաղության օրակարգի համատեքստում, հաշվարկված է ոչ թե մեկ-երկու տարվա, այլ տասնամյակների, եթե ոչ հարյուրավոր տարիների համար։

Պատասխանելով հարցին, թե ի վերջո Վենսը խոստացե՞լ է ներդրումներ, թե՞ ոչ, խոսնակը հորդորել է բոլոր կարևոր հարցերում՝ լինի դա անվտանգություն, խոշոր ներդրումներ, թե աշխարհաքաղաքական գործընթացներ, հիմնվել պետական լրատվամիջոցների տեղեկատվության և հայտարարությունների վրա։ Մնացածը հեքիաթներ են, վստահեցրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հարցը կապված է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Վենսի երեկվա հայտարարության շուրջ առաջացած անհասկանալի իրավիճակի հետ։ Խոսքի հայերեն թարգմանության մեջ հայտնվել էր «ներդրումներ» բառը, այնինչ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված տարբերակում այդ բառը բացակայում է։