ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխ...

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ կառավարությունը այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է  խաղաղության օրակարգի առաջմղումը: Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ միջազգային հանրության ընկալումն ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանը և Ադրբեջանը առանց վերապահումների պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղի հայության  իրավունքների ու անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն: «Համոզված եմ՝ ՀՀ անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով»,- ասաց նա: