ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը լիովի...

Gallup-ը հրապարակել է քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների տվյալները:

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ինչպե՞ս եք վերաբերվում  ՀՀ-ԱՄՆ-ի  ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին հարցին՝   հարցվածների 27,2% -ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական վերաբերվում է 34,5%-ը, ավելի շուտ բացասական նշել է 13,1% -ը և 10,9% -ը նշել է ընդհանրապես բացասական։ 14% -ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի վերաբերյալ հարցմանը քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ. լիովին դրական՝ 23,3%-ը, ավելի շուտ դրական՝  31, 9%-ը: Ավելի շուտ բացասական նշել է 12%-ը և ընդհանրապես բացասական նշել է 19,3%, այսինքն մեծամասնությունը դրական է վերաբերվում այս հանգամանքին:

Հարցին՝ անձամբ հավատո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջիկա 10 տարվա ընթացքում հնարավորություն կունենա անդամակցել Եվրոպական Միությանը, 51% -ը  նշել է, որ հավատում է, չեմ հավատում, նշել է 40%-ը նշել է, որ չի հավատում,  դժվարացել է պատասխանել՝ 9%-ը։