ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը ք...
Նոյեմբերի 29-ին, Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, ինչի շրջանակներում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:
 
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ